Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին ժամանել է Նորվեգիա
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Օսլո, որտեղ կկայանա ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի Նորվեգիա-Հայաստան հանդիպումը։
Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմը կհանգրվանի Scandic Sjolyst հյուրանոցում։ Մեր ազգային ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Լենա Անդրիասյան – «Փյունիկ»
Արմինե Հարությունյան – «Փյունիկ»
Մարիամ Նալբանդյան – «Հայասա»
Պաշտպաններ
Անի Ղուկասյան – «Փյունիկ»
Նորա Եղյան – «Փյունիկ»
Մարիա Սախինովա – «Փյունիկ»
Լիանա Ղազարյան – «Հայասա»
Անյուտա Գալստյան – «Փյունիկ»
Արմինե Խաչատրյան – «Օկժեպտես» (Ղազախստան)
Սիդնեյ Վերմիլիոն – «Բլյու Հարթս» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Նայիրի Տեր-Մկրտիչյան – «Փյունիկ»
Լուիզա Ղազարյան – «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան – «Փյունիկ»
Անի Կարապետյան – «Փյունիկ»
Կարինե Եղյան – «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան – «Փյունիկ»
Էմմա Բաբոյան – «Հայասա»
Օլգա Օսիպյան – «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Հարձակվողներ
Աննա Դալլաքյան – «Հայասա»
Դվին Աղաբաբեան – «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան – «Փյունիկ»
Սուսաննա Բադալյան – «Փյունիկ»
Նորվեգիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
