Գյումրիի ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու համար հաշված օրեր են մնացել

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին թեկնածուների առաջադրմանը մնացել են հաշված օրեր, բայց բացի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից, նորաստեղծ «Գյումրին կռնա՛» դաշինքից, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից, մյուս ուժերը դեռևս չեն հայտարարել՝ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, թե ոչ։ Իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից: Գյումրի ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 2-ին, տևելու է մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժ.18:00-ն, որից հետո գրանցման գործընթացն է սկսվելու: Նշենք, որ Գյումրիում ավագանու ընտրությունները համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը, ԿԸՀ-ի որոշմամբ 31 տարածքային հանձնաժողովը վերահսկելու է 82 տեղամասային հանձնաժողով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում կայանալու են ավագանու ընտրություններ, որոնք անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )