2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողներ Հովհաննես Խաչատրյանի և Արա Մկրտչյանի ընտանիքներն այսօր տոնեցին բնակարանամուտ

Բնակարանները գնվել էին ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund»-ի և «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամների միջոցներով։ Երկսենյականոց բնակարաններն ամբողջությամբ կահավորվել էին և ապահովվել նաև կենցաղային տեխնիկայով՝ բարերարների կողմից։
Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանն իր խոսքում նախ շնորհավորեց այս ընտանիքներին բնակարանամուտի կապակցությամբ, այնուհետ կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը, հերոս տղաների ընտանիքների ցուցաբերվող աջակցությունները, ապա ընդգծեց․
-Ինչ էլ անենք ձեզ համար, շատ փոքր է լինելու։ Ես կուզենայի իմ խորին շնորհակալությունը հայտնել «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամին, մեր մյուս բարերարներին, որովհետև այն պահերին, երբ մեր ժողովուրդն ունի կարիք օգնության, սատարման՝ մեր հայրենակիցները միշտ մեր կողքին են։

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամի տնօրեն Մայիս Արաբյանը, ապա ընգծեց, որ իրենց հիմնադրամը ցանկություն ունի Գյումրիում այլ ծրագրեր իրականացնել ևս։ Նպատակ ունեն առաջիկայում Գյումրիում հիմնել վերականգնողական և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոններ։
Ընտանիքներն ընտրվել են Գյումրու համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում՝ իրենց համար չափորոշիչ սահմանելով տնակներում բնակվելու և ընտանիքների կազմերում անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )