Լուկաշենկոն ժամանել է Բաքու և ուղևորվել Ալիևի հետ հանդիպման
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ի երեկոյան այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է Minval.az կայքը, բելառուս ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում:
Ալեքսանդր Լուկաշենկոյին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը և բելառուս պաշտոնյաները, որոնք Բաքու են ժամանել նախօրեին:
Ոչ մեծ արարողությունից հետո երկրի ղեկավարը նստել է ավտոմեքենան և ուղևորվել հանդիպելու Իլհամ Ալիևի հետ:
