ԵՎՍ 4 ՀՈԳԻ ԼՔՈՒՄ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը տեղեկացնում է, որ հոգաբարձուների խորհուրդ լքելու ևս 4 դիմում է ներկայացվել․

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,
3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,
4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:

Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝
Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:
Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»։

Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի այս կազմը լրիվ վերջերս էր ձևավորվել, փաստորեն իշխանությունները շարունակում են կազմաքանդել մայր բուհը։

Նշենք նաև, որ վաղը հոգաբարձուների խորհրդի նիստ էր նախատեսված։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Փաշինյանի անունից զանգում է ԵՊՀ հոգարձուների խորհրդի անդամներին՝ պահանջելով դիմումներ գրել՝ գործող կազմը լուծարելու և ռեկտորի ընտրության հարցն անժամկետ հետաձգելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )