Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված

Հայտնի քրեական գործով քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվելու հետևանքով ամբաստանյալների արարքների վերավորակման մասին դատախազի հիմնավորումները բացահայտ սոփեստություն է:
Դատախազության իրավաբաններին հարկ է հիշեցնել, որ արարքին քրեաիրավական գնահատական տալուց մեղադրողը ապացույցների համակցությամբ և իր համոզմամբ անձին մեղսագրում է այն հոդվածը, որն ամբողջությամբ համընկնում է կոնկրետ արարքի քրեաիրավական որակման հետ: Սա նշանակում է, որ մեղադրյալն այդ արարքով չի կատարել որևէ այլ հանցանք, բացի այն մեկից, որն արդեն մեղսագրվել է և դրանով գործն ուղարվել է դատարան: Այլ կերպ ասած՝ գործը դատարան ուղարկելուց առաջ, երբ հաստատում է մեղադրական եզրակացությունը, դատախազն առնվազն բացառում է որևէ այլ հոդված, բացի արդեն ընտրվածներից, քանի որ նա պարտավոր է արարքին գնահատական տալուց ընտրել բոլոր այն հոդվածները, որոնք, ըստ դատախազի, կատարել է մեղադրյալը:
Այսպիսով ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՔՕ 300.1-րդ հոսվածով մեղադրանքը փոփոխելու դատախազի տենչանքը զուրկ է իրավունքի տրամաբանությունից և քրեական արդարադատության էությունից:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )