Ռոմանոս Պետրոսյանը տնօրենին չի՞ թողնում հեռանա
Աբովյանի N 1 ավագ դպրոցում, մեկուկես ամիս է՝ դասապրոցեսը խաթարված է, իսկ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, որն ըստ ուսուցիչների` Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, մի քանի ուսուցիչների աշխատանքից ազատել է, փոխարենը նոր՝ ՔՊ–ական կապեր ունեցող ուսուցիչների և փոխտնօրենների է ընդունել։
«Իրավունքի» աղբյուրը նշում է, որ Աբովյանի N 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում:
Մեր աղբյուրը նշում է, որ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, որն ըստ ուսուցիչների` Ռոմանոս Պետրոսյանի մտերմուհին է, տևական ժամանակ է ցանկանում է «զենքերը» վայր դնել ու դպրոցից հեռանալ, սակայն Ռոմանոս Պետրոսյանը նրան թույլ չի տալիս:
Հայկ Գևորգյան
