Բունդեսթագում կոչ են արել բարձրացնել Մերկելի կառավարության նկատմամբ վստահության հարցը

Գերմանիայի ձախակողմյան խորհրդարանական խմբակցության ղեկավար Դիտմար Բարչը կոչ է արել կանցլեր Անգելա Մերկելին Բունդեսթագում բարձրացնել իշխանությունների նկատմամբ վստահության հարցը, ինչը կապված է համավարակի ֆոնին Սուրբ Զատկի կապակցությամբ սահմանափակումները չեղյալ համարելու հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք հիմա երկրի ղեկավարության նկատմամբ վստահության ճգնաժամի իրավիճակում ենք գտնվում», – ասել է պատգամավորը՝ գերմանական Funke լրատվականին տված հարցազրույցի ընթացքում։

«Նա պետք է բարձրացնի գերմանական Բունդեսթագում վստահության հարցը», – հորդորել է պատգամավորը կանցլերին: Նա նշել է, որ համավարակի դեմ հետևողական պայքար հնարավոր է միայն այն դեպքում, երբ կանցլերը վայելում է մեծամասնության վստահությունը խորհրդարանում:Բարչը հայտարարել է նաև «կանցլերի գրասենյակում դիլետանտիզմի» մասին:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Գերմանիայում Զատկի տոնի առթիվ արձակուրդներ են, ինչը, ըստ իշխանությունների, կզսպի երկրում կորոնավիրուսային վարակի տարածման հերթական ալիքը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )