Հայտարարություն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խափանումների հետ կապված

ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը տարածել է պաշտոնական հայտարարություն՝ Հայաստանում էլեկտրաէներգետիկական համակարգում այսօր տեղի ունեցած խնդիրների հետ կապված։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )