ԼՐԱԳՐՈՂ ԱՆԻ ԳԵՒՈՐԳՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՐ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Լրագրող Անի Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր դիմել եմ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:

Այս նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից:

Երեկ էլ դիմել եմ  նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին լրագրողներին ճնշելու, խոչընդոտելու վերաբերյալ հարցերը  խորհրդարանում բարձրաձայնելու համար»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )