Չեմ արդարացնում ո՛չ լրագրողին , ո՛չ առավել ևս բռնություն կիրառողին
Չէ, գիտեք ո՞րն է ցնորվելունը, այն ,որ բռնության դեմ պայքարողներից շատերն արդարացնում են բռնությունը:Չեմ արդարացնում ո՛չ լրագրողին , ո՛չ առավել ևս բռնություն կիրառողին, բայց կա պարզ հաղորդակցման կանոններ , որոնք պարտավոր ենք տիրապետել , եթե մասնավորապես հանրության շահեր ենք ներկայացնում : Ի՞նչ վարքագիծ ենք տարածում .
Երբ հարց տան և սրտով չլինի , ապա խփե՞լ:
Եթե պետք է հրապարակավ դառնա և արդարացում ակնկալվի անձնական կյանքի «խնդիրները» , ապա դա կարող էր արվել հենց տեղում , լրագրողի հետ քննարկման ժամանակ : Կամ լավ տարբերակ է առաջարկել միանալ ճաշի սեղանին , որն էլ միանգամից վստահ եմ կփոխեր ցանկացած մարդու նախատրամադրվածություն : Կամ առաջարկվեր առանձին քննարկում ճաշից հետո : Կամ ի՞նչ ասել է անձնականը բերել աշխատանքային դաշտ , այո մարդ եք և մարդ ենք բոլորս , թե լրագրող , թե նախարար , թե ոսկերիչ և թե պատգամավոր , բայց մարդ ենք նաև, որ թելադրում ենք բարքեր , ապրելակերպ ուստի պետք է հավասարակշիռ լինենք : Կենսափորձի պակասի մասին է շատ խոսում սա : Կենսափորձի պակաս , որը անդրադառնում է մի ողջ հանրության ապրելակերպի վրա :
Փոխեք ձեր տրամադրությունները , քանի որ խաղաղությամբ ավելի առաջ կգնաք , քան ագրեսիայով : Ջրին որքան ուժեղ հարվածես, այնքան ուժգին է հարվածելու դեմքիդ : Ի՞նչ է լինելու հիմա . լրագրողական ողջ համայնքը , անկախ նրանից համակրում է իր գործընկերոջը , թե ոչ , սկսելու է հետապնդել նախարարին և ի՞ նչ,, ամեն օր ականատես ենք լինելու ծեծկռտուքի
Աստված էլ վթարից ազատի ու խաղաղություն բոլորի ընտանիքներում :
Մեկ էլ «պատրաստ եմ կրել պատասխանատվություն» եզրույթը պարզաբանել է պետք , թե ի՞նչ ասել է դա , ի՞նչ պատասխանատվություն եք ակնկալում , ոչ թե իրավական դաշտում այլ հասարակական և ի՞նչ պատասխանատվություն եք կրել մինչ օրս :
