ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 100-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարան) երկուշաբթի օրը տեղի կունենա միջոցառում՝ «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի շրջանակում» թեմայով։
Հաղորդել է (13.03.2021) թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Պանելային քննարկումները տեղի կունենան Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հովանու ներքո և Անկարայի Բիլքենթ համալսարանի աջակցությամբ:
Քննարկումների բացմանը ելույթ կունենա անձամբ Մուստաֆա Շենթոփը:
Միջոցառման ծրագրում ներառված են նաև թուրք-ռուսական ֆորումի համանախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարի, Բիլքենթի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Աբդուլլահ Աթալարը և Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Բարեկամության և եղբայրության մասին Մոսկովյան պայմանագրի թեմայով տեսանյութ է ցուցադրվելու», – գրել է «Անադոլուն»։
