ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գտնվող Դենվերի միջազգային օդանավակայանում ձնամրրիկի պատճառով շուրջ 2000 չվերթ է չեղարկվել. AP

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գտնվող Դենվերի միջազգային օդանավակայանում ձնամրրիկի պատճառով շուրջ 2000 չվերթ է չեղարկվել, հաղորդում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 750 չվերթ չի իրականացվել, ևս 1250-ը ստիպված են եղել չեղարկել։

Ըստ կանխատեսումների՝ Դենվեր և Բոուլդեր քաղաքներում 46-61 սմ ձյուն է տեղալու, իսկ Կոլորադոյի լեռնային հատավծներում ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 76 սմ-ի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )