Վաղարշակ Հարութունյանը մասնակցել է զինվորականների պսակադրությանը, որոնք ամուսնանալու որոշում են կայացրել պատերազմի օրերին

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի և լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը, տեղեկացնում է ՊՆ ֆեյսբուքյան էջը։

Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն և խաղաղություն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )