Վրաստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Օնի քաղաքից ոչ հեռու, գրում է iz.ru-ն՝ երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին հղումով:

Նշվում է՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:46-ին Օնչևի մունիցիպալիտետի Օնի գյուղից 2 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )