ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանում անցկացվող զինավարժությունները ունեն պլանային օպերատիվ մարտավարական բնույթ եւ որեւէ կերպ ռիսկեր չեն պարունակում ռեգիոնալ խաղաղության եւ կայունության հանդեպ։
Զախարովան նաեւ մանրամասնել է, որ զորավարժություններ անցկացնում են Հարավ-Կովկասյան բոլոր պետությունները, որոնք կանոնավոր բնույթ են կրում եւ նախապես տեղեկատվություն է հաղորդվում բոլոր շահագրգիռ կողմերին։
