Թուրքիայում շարունակվում են ենթադրյալ գյուլենականների ձերբակալությունները. Անկարայի գլխավոր դատախազությունը ևս 40 անձի ձերբակալման հրամանագիր է արձակել

Անկարայի գլխավոր դատախազությունը ձերբակալման հրամանագիր է տվել 40 անձի նկատմամբ, որոնք կասկածվում են  երկրում ահաբեկչական հայտարարված գյուլենական շարժման` FETÖ կազմակերպության գործունեության մեջ ներգրավված լինելու համար: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:

Ձերբակալություններն իրականացվում են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարական կառույցներում FETÖ-ի գործունեության հետաքննության շրջանակներում: Կասկածյալների ցուցակում կան 19 սպա, ինչպես նաև ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ:

Գործողությունները տեղի են ունենում ինչպես մայրաքաղաքում, այնպես ել երկրի ևս 7 նահանգում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )