ԲՀԿ-Ն ԲՈՅԿՈՏԵԼ ՈՒ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը: Ներկա է ամբողջ կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Սակայն պատգամավորներից ոչ բոլորն են մասնակցում նիստին: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բոյկոտել են հարցուպատասխանն ու չեն մասնակցում նիստին: Փոխարենը մասնակցում ու Նիկոլ Փաշինյանին ակտիվորեն հարցեր են ուղղում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:
