Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Այդ մասին ֆուտբոլի արքան ինստագրամի իր էջում է հայտնել ու լուսանկար հրապարակել:

«Այսօր անմոռանալի օր է: Ես պատվաստվել եմ»,- գրել է Պելեն:

80-ամյա նախկին մարզիկը իր հետևորդներին կոչ է արել չմոռանալ, որ համավարակը շարունակում է կյանքեր խլել, ու հիշեցրել է հիգիենայի կանոններին հետևել շարունակելու անհրաժեշտության մասին:

«Սա կանցնի, եթե մենք մտածենք մտերիմների մասին և օգնենք միմյան»,- հորդորել է Պելեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )