ԿՈՐՈՆՈԱՎԻՐՈՒՍԻ ԱՌԱՎԵԼ ՎԱՐԱԿԻՉ ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐԸ ԱՌԿԱ ԵՆ ԵՄ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ․ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Եվրապական Միության անդամ բոլոր երկրներում առկա են կորոնավիրուսային հիվանդության առավել վարակիչ հարուցիչները։ Այս մասին հայտարարել է Առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը։ Նա մանրամասնել է, որ ԵՄ որոշ երկրներում կորոնավիրուսի առավել վարակիչ շտամմները դարձել են հիմնական հարուցիչը։ Կիրիակիդեսը սակայն չի ասել, թե կոնկրետ որ շտամմների մասին է խոսքը՝ հարավաֆրիկյան, բրազիլական, թե բրիտանական։
