ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՓԱԿ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այս պահին փակ նիստ է անցկացնում, օրակարգում է «Իմ Քայլից» հեռացած պատգամավորներ Թագուհի Թովմասյանի , Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը, որով առաջարկվում է դատապարտել գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիականների հայրենադարձումը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը:
Հեղինակները պնդում են`պահելով գերիներին` Ադրբեջանը քաղաքականացնում է մարդասիրական գործընթացը, ձգձգելով նրանց վերադարձը` խախտում ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանա միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին ու դատապարտմանը:
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստի մեկնարկին առաջարկեց այն փակ անցկացնել՝ «հաշվի առնելով հարցի զգայունությունը»։
