Հրդեհ Ազատավան գյուղում․ այրվել է 200 հակ անասնակեր
Օգոստոսի 5-ին, ժամը 19:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի Պարոնյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել` 22:30-ին: Տան բակում այրվել է 200 հակ կուտակած անասնակեր:
