Այսօր լուսացույցի միջազգային օրն է:

Այսօր լուսացույցի միջազգային օրն է: Ցավոք, մեր երկիրը լուսացույցերի մեծ պակասորդ ունի: Հակառակ դեպքում, դրանք պետք է դրված լինեին կեղծ ընտրությունների և սահմանադրական կարգի տապալումների, Արծվաշենի փոխանակողների, օտարալեզու դպրոցների, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, ԵԱՏՄ-ի, Ամուլսարի, Մաշտոցի պուրակի, Սահմանադրական դատարանի, Սևանի, կորոնավիրուսի, Լանզարոտեի և Ստամբուլյան կոնվենցիաների ճանապարհին: Երբ մենք գիտակցենք մարտի 1-ի և Մաշտոցի պուրակի, Արծվաշենի փոխանակման և Ստամբուլյան կոնվենցիայի, Ամուլսարի և օտարալեզու դպրոցների փոխկապակցվածությունը, ինչպես նաև մեր բացառիկ դերը, որպես լուսացույց աշխատացնող, ապա մեր երկրում առկա լուսացույցը կգործի ըստ անհրաժեշտության` կվառվեն կարմիր, դեղին և կանաչ լույսերը: Իսկ մինչ այդ, ստիպված ենք ամեն խայտառակության համար տեսնել միայն վառվող կանաչ լույսը: Եվ ուրեմն, շնորհավորում եմ լուսացույցի միջազգային օրվա առթիվ )))

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )