Վատիկանը մանրամասներ է ներկայացրել Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ի առողջական վիճակի վերաբերյալ
Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ի առողջական վիճակը լուրջ անհանգստության տեղիք չի տալիս: Այս մասին երկուշաբթի հայտնել են Սուրբ գահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Известия-ն:
Նշվում է, որ Ֆեդերիկո Լոմբարդին, որը ղեկավարում է նախկին Պապի՝ Յոզեֆ Ռատցինգերի հիմնադրամը, հայտնել է, որ 93-ամյա Բենեդիկտոս XVI-ի առողջության վրա բացասաբար է ազդել Բավարիա կատարած այցն ու իր եղբոր մահը:
«Անխոս, դա իր համար մեծ հարված էր, Դա ակնհայտ է»,- ասել է Լոմբարդին:
Երկուշաբթի առավոտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ի մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել:
