Տարածաշրջանի փխրուն խաղաղության մասին․․․

Վերջին շրջանում համաճարակի ֆոնին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն այս ուղղությամբ առավել ուշադիր և բալանսավորված ակտիվ քաղաքականություն վարելու հրամայական են պահանջում:
Տարածաշրջանում պահպանվում է փխրուն խաղաղություն իրար հաջորդող զորավարժությունների ֆոնին (հայ–ռուսական զորավարժություններ , թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում, Իրանի զորավարժությունները Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում):
Հուլիսյան ռազմական գործողությունները դիվանագիտական ճակատում ամրապնդելու համար ավելի լավ առիթ չէր էլ կարող լինել : Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դուր չի գալիս նաև մերձավոր արևելյան մի շարք պետությունների `Իրան, Եգիպտոս, Իսրայել , Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կիպրոս և այն դրսևորվում է հակաթուրքական դաշինքի ձևավորմամբ, քանի որ այս պետությունները վաղուց ունեն մի շարք խնդիրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Այս տեսանկյունից առաջնահերթ է Մերձավոր Արևելքի այս պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների ակտիվացումը` փորձելով վերականգնել դիվանագիտական ճակատում կորցրած հնարավորությունները:
Հայոց բանակն իր գործում անգերազանցելի է, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի նախաձեռնողական:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )