Մեր գործն արդար է և մենք հաջողելու ենք․․․

Ես մեծ հպարտությամբ և առիթն օգտագործելով ուզում եմ նշել, որ հանդիսանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից՝ շուրջ 15 տարի շարունակ իմ քաղաքական գործունեությունը ծավալելով միայն այս կուսակցության շրջանակներում՝ մեր նպաստը բերելով պետականաշինության բարգավաճմանը ։ 20 տարի է, ինչ ճանաչում եմ Գագիկ Ծառուկյանին և իր ընտանիքին, հպարտանում նրանց հայրենանվեր և պետականամետ գործունեությամբ։ Գաղափարակից և կուսակից ընկերներ լինելով` մեր առջև ունենք հստակ առաքելություն՝ Հայաստանի բարգավաճումը դինամիկ և կայուն զարգացմամբ, ավանդապաշտ ընտանիքով, Առաքելական եկեղեցու բացառիկությամբ, անպարտելի և մարտնչող բանակով, համամարդկային և ավանդական արժեքներով, մշակությային հարուստ պատմությամբ և իհարկե հայի բացառիկ տեսակով։ Ժողովրդի հետ պարբերաբար շփումների արդյունքում, նրանց գնահատանքի և երախտիքի խոսքերում նկատելի են լավ համբավն ու բարձր ընկալելիությունը, որը ձեռք եմ բերել քաղաքական և կուսակցական երկար տարիների գործունեության արդյունքում։ Կուսակից ընկերներիս հետ համախմբվածության և համախոհության արդյունքում անդավաճան մնալով մեր միասնականությանը՝ հաղթահարել ենք տարբեր փորձություններ և դժվարություններ՝ մեր առջև գերագույն նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը։
Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց «ցածր տեսակը» ի ցույց դնելով, մանիպուլյատիվ քայլերի և ռեպրեսիաների միջոցով փորձում են վարկաբեկել մեր համբավն ու անունը, քաղաքականության մեջ նման միջոցներով գործելը տկարամտություն է, իսկ ուղղորդված հոդվածներ հրապարակելն ուղղակի անբարոյականություն։ Գագիկ Ծառուկյանի և մեր կուսակցության շուրջ տեղեկատվական սարդոստայններ հյուսելու փոխարեն, զբաղվեք Ձեր իսկ պատճառով երկրի առջև ծառացած խնդիրներով։
Մեր տեսլականը իրատեսական է և մրցունակ, իսկ իշխանությունը դասեր չի քաղում իր սխալներից․․․

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )