Լիլիթ Մակունցը ստում է

Երեկ համացանցում տարածվեցին լուսանկարներ Սևանա լճի ափից։ Լուսանկարներում փարթիի մասնակցող իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն էր, առանց դիմակի և անհրաժեշտ սոցիալական հեռավարության։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ լողափը պատկանում է Հայկ Սարգսյանին և միջոցառումը հենց ինքն է կազմակերպել։
Միջադեպին այսօր անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը․«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, և նա ինձ տեղեկացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ իրենց հանգիստն են կազմակերպում։ Անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով այն վայրում, որը մարդաշատ է, և եղել է առանց դիմակի։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել։ Իմ տեղեկություններով՝ պետք է որ արդեն Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար տուգանված լինի»,- նշել է Մակունցը։
Ինչպես և սպասելի էր իշխանական խմբակցության ղեկավարը առանց ամոթի ստում է։ Նա պնդում է, որ Հայկ Սարգսյանը մի պահ է եղել միջոցառման վայրում, այնինչ տարածվող լուսանկարներից և տեսանյութերից հասկանալի է, որ նա երկար ժամանակ է եղել այնտեղ։ Պատգամավորի հետ միջոցառման վայրում են եղել նաև իշխանության այլ ներկայացուցիչներ ևս։
Ի դեպ լուսանկարներից մեից ակնհայտ երևում է, որ Հայկ Սարգսյանը օգտագործում է հանգստի գոտու դրամարկղի համակարգիչը։ Այս հանգամանքը ևս խոսուն է և կարծես «ապացուցում» է, որ Հայկ Սարգսյանը ոչ մի կապ չունի լողափի հետ։ Փոքրիկ այս միջադեպը ավելորդ անգամ ի ցույց է դնում, թե որքան ցինիկ են այսօրվա իշխանավորները։ Նրանք կարող են ստել առանց «օֆ քաշելու», քանի որ դա իրենց «փեշակն» է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )