Սևանում՝ White Shorja լողափում պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ համերգի առթիվ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում

Երեկ Սևանում՝ White Shorja լողափում տեղի է ունեցած կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելու առնչությամբ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում:

Այս մասին Tert.am-ի հեր զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանության մարզային վարչության ծառայողները տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ այցելել են նշված հաստատություն, ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը, որին հետևել է «փարթի»՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )