ԱՄՆ-ում մահացել է <<Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր>>հեռուստաշոուի առաջին հաղորդավարը

ԱՄՆ-ում 89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հեռուստահաղորդավար, երգիչ, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին վարող Ռեջիս Ֆիլբինը, հաղորդում է ТАСС-ը:

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարը եթերում ավելի քան 17 000 ժամ է անցկացրել և այդ ցուցանիշով հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ֆիլբինի հարազատներին և մտերիմներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ցավակցել՝ նշելով, որ իրենք ընկերներ են եղել, և հենց Ֆիլբինն է իրենց խորհուրդ տվել առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )