Հայերի և ադրբեջանցիների միջև հերթական բախումը՝ Մոսկվայում. կոտրել են <<Армянский дом>> ռեստորանի ցուցափեղկերը. РБК

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև հերթական բախումն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող «Սալարևո» մետրոյի մոտ՝ «Արմյանսկիյ դոմ» ռեստորանի հարևանությամբ, տեղի ունեցած բախման մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի ադրբեջանցիների միության փոխնախագահ Էլունուր Գուսեյնովը:
Տեղեկությունը մեկնաբանել են նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

«Միայն համացանցում առկա տեղեկությունը կա. հարձակվել են, մոտ 10 րոպե է տևել, կոտրել են ցուցափեղկերը և գնացել»,- պարբերականը փոխանցում է «Ռուսաստանի հայերի միավորման» համանախագահ Դավիթ Տոնոյանի խոսքերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի հարավ-արևելքում՝ Մարյինո շրջանում, ուրբաթ գիշերը ավելի քան քսանհինգ մարդ է ձերբակալվել մի շարք ավազակային հարձակումների և խուլիգանությունների պատճառով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )