Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար կարվեն. Սոբյանին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի: Այս մասին ուրբաթ հաղորդել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ Սոբյանինը նշել է, որ պատվաստումների աշխատանքին ներգրավված է լինելու մայրաքաղաքի պոլիկլինիկական ամբուլատոր ամբողջ ցանցը:
Սոբյանինը նաև կարևորել է այս տարի գրիպի դեմ պատվաստումներին հատուկ ուշադրություն դարձնելը, որպեսզի «Մոսկվայում երկու աշնանային համաճարակներ չլինեն»:

«Շատ բարդ, ծավալուն աշխատանք է, որին մենք պատրաստվում ենք»,- հավելել է նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )