Ազգային ժողովի կայքը անհասանելի է

Ազգային ժողովի պաշտոնական կայքը՝ parliament.am-ն արդեն մի քանի ժամ է դժվար հասանելի է, գրեթե չի գործում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ մասնագետները հաքերային հարձակումներից պաշտպանելու աշխատանքներ են տանում, թերեւս այդ պատճառով էլ դժվար հասանելի է։
Հիշեցնենք, որ հայտնի դարձավ, որ Հայաստանում պետական երեք ռեսուրս` ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել։
Ենթադրաբար, հարձակման նախաձեռնողը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։ Թշնամու հաքերական հարձակումները տեղի են ունենում Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին կտրուկ սրված իրավիճակի ֆոնին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )