ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. խոսնակ
Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։
«Այժմ սահմանին հարաբերական անդորր է։
Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ»,- գրել է նա:
