Գյումրիում տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում: Տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ:
Առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ անմիջապես քայլեր են ձեռնարկվել պատկան բոլոր կառույցների կողմից: Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվող մաքրման աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն այս պահին էլ ամբողջ կազմով և ունեցած ողջ տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:https://www.youtube.com/watch?time_continue=14&v=8QA732OLQp4&feature=emb_logo
