<<Բիլայն>>-ի աշխատակիցները հավաքվել են ՀԾԿՀ-ի մոտ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
«Բիլայն» ընկերության աշխատակիցները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ են, որտեղ քննարկվելու է ընկերության բաժնետոմսերի օտարման հարցը։
Աշխատակիցները դեմ են, որպեսզի «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին։ Մտահոգություն ունեն, որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ:
Հիշեցնենք, որ ընկերության 300 աշխատակիցներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը։https://www.youtube.com/watch?time_continue=2766&v=-BHGRl-8E1I&feature=emb_logo
