ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԲՀԿ նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։

Փնտրում են ինչ որ փաստաթուղթ, կապված 2017-ի ընտրությունների ժամանակ ԲՀԿ մեծամասնական ցուցակով առաջադրված Վազգեն Պետրոսյանի հետ կապված ինչ որ ֆինանսական չարաշահումների առնչությամբ։ Իհարկե հասկանալի է, որ Ծառուկյանի կողմից իշխանություններին քննադատելուց հետո նման քայլը հնարավոր էր։ Բայց սպասելի չէր, որ Նիկոլն այսքան արագ կվերածվի Սերժի եւ կգնա նրա հետքերով։ Ամեն դեպքում սա ունի մեկ անուն՝ քաղաքական հակառակորդների հանդեպ քաղաքական հետապնդում ուժային ճնշումների միջոցով։ Մյուս կողմից, սա ցույց է տալիս որ Նիկոլը սարսափած է եւ սկսում է գիտակցել, որ իր՝ վարչապետի պաշտոնում գտնվելու ժամաակը սպառվում է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )