Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է իրեն հասցեագրված մեղադրանքներին ու հարցերին
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը կարծում է, որ Հայաստանում գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հաստատել է ֆաշիստական դիկտատուրա, երկարաձգելով արտակարգ դրությունը։ Իր նոր տեսաուղերձում, Վիրաբյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում Նիկոլ Փաշինյանը այլեւս կարիք չունի հասարակությանը հեղափոխականների եւ հակահեղափոխականների կամ սեւերի ու սպիտակների բաժանելու, եւ կարող է բաժանել ֆաշիստների եւ հակաֆաշիստների, որտեղ հակաֆաշիստները նրանք են, ովքեր դեմ են Նիկոլին եւ սկսած երկուշաբթի օրվանից պետք է ինքնակազմակերպվեն ու սկսեն հակաֆաշիստական շարժում։ Քաղաքական գործիչը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած վերջին ելույթին, նշում է, որ ըստ էության Փաշինյանն անտեսում է, կամ շրջանցում է կամ էլ չնկատելու է տալիս այն հանգամանքը, որ Առողջապահության նախարարը ներողություն խնդրեց, եւ հայտարարեց փաստորեն, որ կորոնավիրուսի դեմ պայքարը փախողվել է, ինչը այն պատճառով է, որ իրենք ի սկզբանե ժողովրդին ստել են, եւ ժողովուրդն այլեւս չի հավատում իրենց։ Անվստահությունն ու ատելությունն իշխանությունների հանդեպ այնքան է մեծացել, որ նույնիսկ եթե խելոք բան է ասվում իշխանությունների կողմից, ոչ ոք էլ չի ուզում դա լսի կամ կատարի։ «Նիկոլը վերածվել է Սերժ Սարգսյանի» արձանագրել է Գրիշա Վիրաբյանը։ Հունիսի 15-ին հանրահավաք անել պատրաստվող Գրիշա Վիրաբյանը առաջարկում է օգնել ստեղծված բարդ պայմաններում իշխանություններին, երբ երկիրը կործանում է գնում եւ հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի ռացիոնալ կազմակերպման, դիմում է այն ուժերին, որոնք բանակցություններ են վարում միավորվելու համար, խոսքը ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մասին է, պետք է շատ լավ մասնագետներ գործուղեն պարետատուն ճշտելու համար, թե արդյոք դիմակ կրելը կամ ձեռնոցը այդքան խիստ կարեւոր է, թե ոչ, որից հետո մարզերում ստեղծեն պարետատներ եւ իրենց հեղինակությունը օգտագործելով ապահովեն հակահամաճարակային կանոնների պահպանումը, քանի որ Ավինյանի գլխավորած պարետատան որոշումները հատկապես մարզերում չեն կատարվում, քանի որ մարզերում կատարող օղակը չկա, ամեն ինչ դրված է մարզպետների ու ոստիկանության վրա․ մարզպետները չունեն այն հեղինակությունը, որպեսզի կարողանան այդ որոշումների կատարումն ապահովել։ Գրիշա Վիրաբյանը նաեւ ֆիքսում է, որ Հայաստանում հիմա երկիշխանություն է եւ ընդդիմադիր ուժերը շատ ավելի հեղինակավոր ու ազդեցիկ են, քան գործող իշխանությունները։ Սա նաեւ ապացույցը կլինի, որ ընդդիմադիր ուժերը կարող են երկիր ղեկավարել, կարող ուժ են եւ կարող են կարգ ու կանոն հաստատել։ «Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ օգնի հատկապես գյուղացուն մինչեւ վերջին գրամ բերքը հավաքել եւ իրացնել, քանի որ չի բացառվում, որ ճանապարհները փակվեն եւ բերքը հնարավոր չլինի դուրս բերել հանրապետության տարածքից՝ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով»։ Քաղաքական գործիչը կարծում է, որ իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն այն հարցերից եւ մեղադրանքներից, որոնք այսօր հասարակությունն ունի հասցեագրված Նիկոլ Փաշինյանին։ Սակայն նաեւ հավելում է, որ վաղ թե ուշ այդ հարցերի պատասխանները պետք է Փաշինյանը տա։ Բանախոսը անդրադարձավ նաեւ ներքաղաքական օրակարգային այլ հարցերի, կարեւորելով, որ կառավորղ ուժը պետք է ունենա ծրագիր, գաղափարախոսություն, որով իր շուրջը համախմբի ժողովրդին, իսկ հակառակ պարագայում ԱՄՆ-ում տիրող քաոսը մեր աչքի առաջ է։
