Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկեցին
Ոստիկանությունը բերման ենթարկեց ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա անող իրավապաշտպան Մելիքյանին
Ոստիանները նշեցին, որ նրան բերման են ենթարկում ոստիկանության պահանջը չկատարելու համար։
«Սա ապօրինություն է», – հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանին այժմ տանում են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հիշեցնենք, որ Մելիքյանը միայնակ ակցիա էր իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ պահանջելով քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքներ անելու իրավունքը, որից զրկված են՝ կապված արտակարգ դրության հետ:
