Ղազախստանի նախագահի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

Ղազախստանի նախագահի մամլո խոսնակ Բերիկ Ուալին հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Թանկագին ընկերներ, ցավոք պետք է տեղեկացնեմ, որ կորոնավիրուսի իմ վերջին թեստը դրական արդյունք է տվել՝ չնայած բոլոր նախազգուշական միջոցառումներին»,- գրել է վերջինս:
Խոսնակը տեղեկացրել է, որ հիվանդանոցում է գտնվում: Նրա խոսքով՝ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է 12 511 մարդ, մահացել՝ 53-ը, ապաքինվել՝ 7135-ը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )