Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Տոնն արդեն յոթանասուն տարվա պատմություն ունի։ Առաջին անգամ հունիսի 1-ը սահմանվել է որպես տոն 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում սահմանվել է Երեխաների պաշտպանության օրը: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Տոնը հիշեցնում է, որ երեխաները մեր հասարակության խոցելի խմբերից են եւ ունեն սիրո, ուշադրության եւ պաշտպանության կարիք։ «Ամբիոնը» շնորհավորում է երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ այս բարդ ժամանակներում մաղթում մանկան մաքրություն աշխարհին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )