Վենեսուելայի իշխանությունները ծովային ձախողված ներխուժման կազմակերպիչներին ձերբակալելու որոշում են կայացրել. РИА Новости
Վենեսուելայի գլխավոր դատախազությունը ձերբակալման 22 որոշում է կայացրել ձախողված ծովային ներխուժման ենթադրյալ մասնակիցների համար, ինչպես նաև միջազգային հետախուզում է հայտարարվել ամերիկյան Silvercorp ընկերության ղեկավար Ջորդար Հուդրոյի, Խուան Գուայդոյի թիմից ընդդիմադիր պատգամավոր Խոսե Ռենդոնի և Մայամիից քաղաքական խորհրդատու Սերխիո Վերգարի նկատմամբ: Նրանք մեղադրվում են հարձակման կազմակերպման համար:
«Վենեսուելայի դատախազությունը 22 անձանց ձերբակալման օրդեր է տվել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին TVV Noticias-ի եթերում ասել է գլխավոր դատախազ Թարեք Ուիլյամ Սաաբը՝ առանց անուններ նշելու:
Սաաբը հավելել է, որ ձերբակալման միջազգային օրդեր կա նաև Վենեսուելա ներխուժման ենթադրյալ կազմակերպիչներից 3-ի նկատմամբ, այդ թվում ԱՄՆ քաղաքացի Հուդրոյի, քանի որ նրանք գտնվում են երկրի սահմաններից դուրս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելա ներխուժման համար ձերբակալված, ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող Լյուկ Ալեքսանդեր Դենմանը բացատրել է, որ մտադիր է եղել իր զինակիցների հետ միասին գրավել Կարակասի օդանավակայանը,Ենթադրվում էր, որ դրանից հետո օդանավակայանում կկարողանան վայրէջք կատարել ամերիկյան ռազմական ինքնաթիռները: Դրանից հետո ծրագրվում էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը: Ձերբակալվածի խոսքով՝ նման հրահանգներ ինքը ստացել է SilverCorp մասնավոր պահակային ընկերության ղեկավարության կողմից:
