Հիշեցնում է իր մասին ու ակնարկում, որ ինքը կարող է քաղաքական իշխանությանն օգնել
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Դիտեցի նախկին ՄԻՊ Կարեն Անդերասյանի վերջին հարցազրույցներից մեկը:
Ի՞նչ է նա ասում:
Պարոն Անդրեասյանը քաղաքական իշխանությանը հասկացնում է՝ ընկերներ ջան, դուք նորմալ իրավաբան չունեք, ձեր ունեցած իրավաբաններից որևէ մեկը չի կարողանում ձեր ցանկությունները գեղեցիկ փաթեթավորել և կախել հանրության ականջներից:
Ի՞նչ է ուզում:
Հիշեցնում է իր մասին ու ակնարկում, որ ինքը կարող է քաղաքական իշխանությանն օգնել, քանի որ ինքը միշտ իր մասին ունեցել և ունի մեծ կարծիք: Մի գործ տվեք, ախր»:
