Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարում է <<ջերմացույցային էկրաններով>>
Իրանը կորոնավիրուսի՝ իր տարածք ներթափանցում թույլ չտալու համար գործի է դրել «ջերմացույցային էկրաններ»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական Թեհրանի տարածած հայտարարությունը։ Ըստ այդմ, Իրանի մի շարք սահմանային անցակետերում, ներառյալ նաեւ Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայանում տեղադրվել են բարձր ճշգրտության հատուկ ջերմացույցային էկրաններ, որոնք կարող են մեծ արագությամբ եւ բարձր ճշգրտությամբ չափել Իրան ժամանող ուղեւորների ջերմությունը։ Կորոնավիրուսի առկայության կասկածների դեպքում տվյալ ուղեւորը ավելի մանրակրկիտ հետազոտություն է անցնում։
