Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ նախազգուշացում կիրառեց Ալեն Սիմոնյանի նկատմամբ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ նախազգուշացում կիրառեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ: «Ինքը գիտի՝ ինչի համար»,-ասաց Միրզոյանը:
Բանն այն է, որ այդ պահին Ալեն Սիմոնյանը իր տեղում չէր, դահլիճում զրուցում էր իշխող խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, ինչից հետո վերջինս վերադարձավ նախագահություն:
Հիշեցնենք, որ այսօր նման նկատողություն էր ստացել Էդմոն Մարուքյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում դժգոհել էր, թե Միրզոյանն իրենց պատգամավորների պահվածքը թող նկատի ու նման տույժեր կիրառի։ ԱԺ խոսնակն ամենայն հավանականությամբ փորձեց նման քայլով ցույց տալ, որ ինքն անաչառ է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )