Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին առնչվող թեմային:
Այս մասին վարչապետն ասաց իր «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերում, երբ խոսում էր ամանորյա ծախսերի մասին:
«Մնացած հարցերի մասով համոզված եմ, որ և՛ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված, և՛ սպանդանոցների հետ կապված հարցերը պատգամավորները կբարձրացնեն և դրանց ես մանրամասն կանդրադառնամ»,-ասաց վարչապետը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )