Ռամզան Կադիրովը ՝ իր հնարավոր հրաժարականի մասին
Ռամզան Կադիրովին այլ պաշտոնում նշանակելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ նա կարիերան կավարտի միայն Չեչնիայում: Այս մասին Գրոզնիում կառավարության ընդլայնված նիստում ասել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» – ն ։
«Ես հետաքրքրություն չունեմ և երբեք չեմ ունեցել աշխատել հանրապետության սահմաններից դուրս, լքել հանրապետությունը, և ինձ երբեք այլ պաշտոն չեն առաջարկել։ Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել իմ Հանրապետությունում, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ», – հայտարարել է Կադիրովը ՝ նշելով, որ ցանկացած պաշտոնյա ինչ է մեկ-երկու օր եթերում չհայտնվի, այդ կապակցությամբ միանգամից խոսակցություններ են սկսվում:
Նշենք, որ վվելի վաղ Չեչնիայի ղեկավարի եւ կառավարության կայքում հրապարակվել էր Ռամզան Կադիրովի կարգադրությունը, որ շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիեւին: Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Կադիրովը բուժման կուրս է անցնում, եւ դա սովորական պրակտիկա է, երբ արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության ժամանակ ղեկավարի պարտականությունների կատարումը դրվում էայլ անձի վրա: Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ հաղորդագրություն էին տարածել այն մասին, թե իբր Կադիրովին առաջարկել են Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը։
