Ով ինչ հիմարություն անի ու վերջում ասի՝ ես աջակից եմ․Լեւոն Քոչարյան
«
Ով ինչ հիմարություն անի ու վերջում ասի՝ ես աջակից եմ, դա ոչինչ չի նշանակում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը` անդրադառնալով վերջերս ձերբակալված «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջի ադմինին, որը նշել էր, թե համակրում է Ռոբերտ Քոչարյանին։
Հիշեցնենք՝ այդ էջով տեղեկատվություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։
Լեւոն Քոչարյանի խոսքով՝ ԱԱԾ-ի հրապարակած այն տեսանյութը, որտեղ փակված էր անձի դեմք, փոխված էր ձայն եւ նա ներկայանում էր Ռոբերտ Քոչարյանի աջակից, ինչ-որ զավեշտալի, ծիծաղելի տեսանյութ է․ «Պահանջում եմ ամենայն օրենքի խստությամբ բացահայտվի, թե ով է այդ մարդը, ի՞նչ կապ ունի մեր հետ։ Անցել է ժամանակ, փորձում ենք հասկանալ՝ ով կարող է լինել, սակայն չենք հասկանում»։
