Ուշագրավ դրվագներ՝ Բեռլինյան կոնֆերանսից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շփվել են ռուսերենով Լիբիայի հարցով անցյալ հանգստյան օրերին Բեռլինում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Այս մասին գրել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» հատուկ թղթակից Դմիտրի Սմիրնովն իր թվիթերյան էջում։ Երկու լիդերները մտքեր են փոխանակել կոնֆերանսին Պուտինի ժամանելուց անմիջապես հետո։
Նրան դիմավորել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Խմբակային ներկայացուցչական պաշտոնական լուսանկարի ժամանակ Գուտերեշը ինչ որ բան է ասել Պուտինին ռուսերենով, ինչին Անգելա Մերկելը արձագանքել է, հարցնելով Պուտինին, թե Գուտերեշը ռուսերեն է խոսում, ինչին ՌԴ նախագահը դրականորեն է արձագանքել։ Կուրիոզային մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել խմբակային լուսանկարման պահին։ Մերկելը նկատել է, որ Պուտինը չկա եւ դեռ կուլուարներում է։ Օգնության է հասել Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնը, ով դուրս է եկել Պուտինին կանչելու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )