Մանրամասներ` <<Մամուլի>>շենքի հրդեհից

Արդեն հայտնել էինք, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքում հրդեհ է բռնկվել: «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )