Շմոլ գազից թունավորման դեպք. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 17-ին «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2007թ. ծնված Մ. Ղ.-ն:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մ. Ղ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում իրենց տանը տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )